Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է Հրաչյա Հակոբյանը «դուրս եկել լրատվամիջոցների դեմ»

07 Փետրվար, 2019 15:50
Ինչու՞ է Հրաչյա Հակոբյանը «դուրս եկել լրատվամիջոցների դեմ»

Ես օրենսդրական նախագիծ եմ ներկայացրել ԱԺ,առ այն՝ արգելում եմ ոչ թե միայն օնլայն տիրույթում գովազդ, այլ նաև ընդհանուր բուքմեյքերական գովազդը ՀՀ-ում,ոչ մի կոնկրետ ուղղվածություն չկա Shabat.am-ի հետ զրույցում,-ասաց ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանը ՝ անդրադառնալով բուքմեյքերական ընկերությունների գովազդին:

Մեր հարցին ՝ տվյալ նախագիծն ի՞նչ նպատակներ է հետապնդում,- Հրաչ Հակոբյանը պատասխանեց.

«Նպատակը Բուքմեյքերների չգովազդվելն է,որ խաղամոլությունը չտարածվի ՀՀ-ում:Չեմ կարծում,որ այս նախագիծը կխանգարի որևէ մեկին.իրենց կփոխարինեն ուրիշ գովազդատուներ»,-ասաց պատգամավորը:

Հրաչ Հակոբյանը նաև օրինակ բերեց կապված առողջության և մարդկային կյանքի հետ: «Եթե այսօր թմրանյութեր գովազդելը թույլատրելի լիներ ,ասեինք եկեք արգելենք թմրանյութ գովազդելը, ասեին չէ, եկեք գովազդենք,որովհետև մեր լրատվամիջոցները դրանով են առաջ գնում ,ոչինչ որ մարդիկ դրա պատճառով գնում են թմրանյութ են գնում և իրենց առողջությունը վնասում են:Թմրանյութին հավասարազոր է նաև խաղամոլությունը:Մարդիկ գնում են իրենց տուն տեղը գրավի տակ են դնում, որպեսզի գնան ստավկա դնեն:Ես ցանկանում եմ,որ խաղամոլությունը քիչ գովազդվի Հայաստանում,-նշեց Աժ պատգամավոր Հրաչ Հակոբյանը:

Հիշեցնենք,որ ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին