Կարևոր իրադարձություններ

«Քոչարյանի գործով ցուցմունք տված անձը այդ ցուցմունքից հետո պաշտոնի բարձրացում է ունեցել»

07 Փետրվար, 2019 14:22
«Քոչարյանի գործով ցուցմունք  տված անձը այդ ցուցմունքից հետո պաշտոնի բարձրացում է ունեցել»

Այսօր Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կրկին անդրադարձավ Քոչարյանի գործին կցված են բարձրաստիճան սպաների ցուցմունքներին: Խոսելով այս մասին՝ Ալումյանն ասաց, որ նրանցից շատերի ցուցմունքների բովանդակության հետ իրենք համաձայն են:

Հարցին՝ արդյոք կա՞ն ցուցմունքներ, որոնք ակնհայտ կեղծիք են, կամ ճնշումների արդյունքում են տրվել, Ալումյանը պատասխանեց, որ կա ցուցմունք, որի մի հատվածը, իրենց գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Ըստ Ալումյանի՝ այդ ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ: «Ցուցմունք տված անձը այդ ցուցմունքից հետո բավականին լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասաց Ալումյանը: Նա, սակայն, չնշեց, թե բարձրաստիճան սպաներից ո՞ւմ մասին է խոսքը:

Մեր հարցին՝ ցուցմունքը բանակի օգտագործման հետ կապվա՞ծ է, թե՞ այլ դրվագների շուրջ է, Ալումյանը նշեց, որ ցուցմունքը վերաբերում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին