Կարևոր իրադարձություններ

«Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը»

07 Փետրվար, 2019 14:18
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և մնացած հանրային սննդի հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ։ Մեր բոլոր քաղաքացիներին էլ կոչ եմ անում որոշում կայացնելիս, առողջությունը համարել առաջնահերթություն։

Հ.Գ. ինքս գովազդելու եմ մեր երկրի մաքուր օդով հաստատությունները մինչև բոլորը դառնան այդպիսին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին