Կարևոր իրադարձություններ

Գլխուղեղի կաթվածով 7 քաղաքացի անվճար բուժօգնություն է ստացել նոր ծրագրի շրջանակներում

07 Փետրվար, 2019 13:20
Գլխուղեղի կաթվածով 7 քաղաքացի անվճար բուժօգնություն է ստացել նոր ծրագրի շրջանակներում

Փետրվարի 1-ից մեկնարկած «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագրի շրջանակում 7 քաղաքացի արդեն անվճար բուժօգնություն է ստացել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, արդեն կատարվել է 4 թրոմբոլիզիս և 2 թրոմբոլիզիս` զուգակցված թրոմբէկտոմիայով: 1 պացիենտի էլ կատարվել է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որից հետո չի իրականացվել թրոմբէկտոմիա` թրոմբի անոթի դիստալ հատվածում գտնվելու պատճառով: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչ վերաբերվում է մյուս 6 պացիենտներին, թրոմբոլիզիս ստացած 3 պացիենտ առողջական վիճակի բարելավմամբ դուրս է գրվել, իսկ 1-ը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2 պացիենտ, որոնց իրականացվել է թրոմբոլիզիս` հաջորդած թրոմբէկտոմիայով, ուղեկցող այլ հիվանդություններով պայմանավորված շարունակում են բուժումը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածով պացիենտներին պետպատվերի շրջանակում անվճար թրոմբոլիտիկ բուժում եւ մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայություններ են առաջարկվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին