Կարևոր իրադարձություններ

Աշակերտներին հանձնարարել են «Երբ քայլում են, քայլում են, քայլում...» թեմայով շարադրություն գրել

07 Փետրվար, 2019 16:10
Աշակերտներին հանձնարարել են «Երբ քայլում են, քայլում են, քայլում...» թեմայով շարադրություն գրել

«Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն:

Երևանի  թիվ 56 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը Shabat.am-ին հայտնեց, որ թեմաները փակ ծրարով բերել է քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունը: Ծրարը բացվել է օլիմպիադայի սկսման պահին երեխաներi ներկայությամբ: Թեմայի մասին նախապես ոչ հանձնաժողովի նախագահն է իմացել, ոչ մասնագետները և ոչ էլ դպրոցում որևէ մեկը,-ասաց տնօրենը:

Հարցին, թե ի՞նչ արձագանքներ եղան վերնագիրը հայտարարելուց հետո տնօրենը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին են եղել արձագանքները, որովհետև ես հանձնաժողովում չեմ եղել և այդ պահին: Բայց կարող եմ ասել, որ ստուգման ժամանակ ուսուցիչների կողմից ամեն դեպքում արձագանքներ չեն եղել»,- ասաց Սուսաննա Գալստյանը:

Իսկ, թե ինչպիսի՞ բովանդակություն են ունեցել աշակերտների շարադրությունները, Սուսաննա Գալստյանն ասաց.

«Ինձ հետաքրքրել էր և ես կարդացի մեկ-երկու աշխատանք: Աշակերտները հեռվից եկել հասել էին մեր օրեր: Մեր ժողովրդի պատմությունն էին գրել և քայլելով եկել հասել էին արդի ժամանակներ: Աշխատանքներն ստուգել են տարբեր դպրոցներից ընտրված մասնագետներ, բայց արտառոց որևէ խոսակցություն այդ թեմայի հետ կապված չի եղել»,- նշեց տնօրենը:

 

Լրահոս

Դիտել ավելին