Կարևոր իրադարձություններ

Մինչ ՊՊԾ գունդ գրավելը «Սասնա ծռեր» խմբի անդամները նախապատրաստական աշխատանքներ են տարել. Վալերիյ Օսիպյան

06 Փետրվար, 2019 23:11
 Մինչ ՊՊԾ գունդ գրավելը «Սասնա ծռեր» խմբի անդամները նախապատրաստական աշխատանքներ են տարել. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր հարցաքննության ժամանակ հայտնել է, որ մինչ ՊՊԾ գունդ գրավելը «Սասնա ծռեր» խմբի անդամները նախապատրաստական աշխատանքներ են կատարել:

 «Այնպես չի, որ միանգամից եկել եւ գունդ են մտել, ոնց հասկացա՝ նախապատրաստական աշխատանքները Մխիթարն էր կոորդինացնում»: Ոստիկանապետը նշել է, որ տարբեր ժամերին հետեւել են գնդի շարժին, ըստ նրա՝ աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե Սարի թաղից նայեն գնդին, ոնց որ ափսեի մեջ լինի: Այնտեղից շարժը ով գնաց, ով եկավ, ռեժիմը, գրաֆիկը տեսել են: Նախապատրաստական աշխատանքները նաեւ կայացել են նրանում, որ ուզեցել են ինձ գան տանից տանեն, իմ հասցեն ճշտել էին, գիտեին, տուն, դուռ, լուսամուտ, հարեւան, ում հետ եմ բնակվում եւ այլն: Երբ ինձ տեսան գնդում՝ ուրախացան, ասացին՝ ինքն իրա ոտքով եկավ: Երբ ես հարցրի, թե ինչու՞ պետք է մինչ գնդի գրավումը գայիք իմ հետեւից, ինձ ասացին՝ ամենաճանաչված ոստիկաններից եք, այսինքն՝ իմ միջոցով փորձեին մուտք գործել գունդ»:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հարցին, թե այդ տեղեկությունները դուք որտեղի՞ց եք իմացել՝ Օսիպյանը հայտարարեց, որ  պատանդ գտնվելու ժամանակ է տեղեկացել: Վարուժան Ավետիսյանը ևս մեկ անգամ  հարցրեց՝ այսինքն, այդ տեղեկությունները գնդի տարածքո՞ւմ եք իմացել, Օսիպյանը դրական պատասխան տվեց: Ավետիսյանի հարցին՝ տրամաբանակա՞ն եք համարում, որ գործը դեռ չավարտած՝ ապստամբները ձեզ նստեին պատմեին, ՀՀ ոստիկանապետը չպատասխանեց, քանի որ դատարանը հնչեցված այս հարցը հանեց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին