Կարևոր իրադարձություններ

Զանգահարում են Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկում

06 Փետրվար, 2019 18:00
Զանգահարում են Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկում

 Անհայտ անձը զանգահարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընդունարան և ահաբեկել նախարարության աշխատակիցներին, Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը։

«Քաղաքացին տևական ժամանակ անհանգստացրել է նախարարության աշխատակիցներին: Նրա հետ փորձել ենք բացատրական աշխատանքներ տանել, սակայն նա շարունակել է իր զանգերով ոչ ադեկվատ վեևաբերմունք դրսևորել աշխատակիցների նկատմամբ»,- ասաց նա:

Հարցին՝ անձամբ նախարարի հասցեին սպառնալիքներ հնչե՞լ են, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց:

Արմինե Մուրադյանը նշեց, որ զանգահարողը տղամարդ է եղել, և այդ հարցով արդեն զբաղվում է ոստիկանությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին