Կարևոր իրադարձություններ

«Երեխին խաբելով տարել են բանակ, հիմա էլ բուժում չեն անում». ծնող

06 Փետրվար, 2019 16:08
«Երեխին խաբելով տարել են բանակ, հիմա էլ բուժում չեն անում». ծնող

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Արտակ Տեր-Հակոբյանը պնդում է, որ որդին՝ զինծառայող Հայկ Տեր-Հակոբյանը, առողջական խնդիրներով 2018 թվականի ամռանը զորակոչվել է բանակ՝ ծառայության։

Shabat.am- ի հետ զրույցում Վաղաշեն գյուղի բնակիչ Արտակ Տեր-Հակոբյանը  պատմեց ամողջ եղելությունը.

«2018 հունիսի 29-ին տղայիս կանչել են գեներալնի կամիսի, գնացելա թուղթ են տվել ստորագրելա, բայց չի կարդացել, չի իմացել, թե ինչի տակա ստորագրում, հենց այդ օրն էլ տվել են պավեսկեն, որ հուլիսի 2- ին  զոչակոչվի բանակ: Հաջորդ օրը ես գնացել եմ «զբոռնի պունկտ»՝ հանձնաժովի նախագահին ներկայացրել եմ իմ երեխայի առողջական վիճակը,  ներկայացրել եմ նաև փաստաթղթերը:

Ինձ ուղարկել են ՝ Հարությունյանի մոտ չգիտեմ՝ ով էր, գնացել եմ դիամավորելա նա ու ներկայացել է որպես իրավաբան: Նա ասեց. «քո ասելով մենք երեխա չենք հետազոտի,  ես բացարեցի, որ իմ ասելով չի՝ հրամանը տրված է, կան առողջական փաստաթղթերը, սակայն մերժեցին»:

Զինծաղայողի ծնողի խոսքով արդեն ահագին ժամանակ պայքարում է իր երեխայի առողջական խնդիրը լուծելու համար.

«Երեք ամիսա պայքաուրմ եմ , եղել եմ նաև շտաբի պետ՝ Դավթյան Արտակի մոտ, նա ինձ ասել է թող երեխան մնա Ստեփանակերտում այնտեղ լավ բժիշկներ կան ՝ կվիրահատեն, ես ասել եմ, որ հնարավորություն չունեմ այտեղ գնալ գալու, խոստացել են հոգալ այդ ծախսերը և արել են, բայց Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկը տեսավ երեխայի վիճակը ասաց. « ես չեմ կարող՝ թող գնա Հայաստան, եթե կարող են թող վիրահատեն, եթե ոչ թեղ զորացրեն»: Երեխայի մոտ կա ոտքի 8 մատերի դեֆորմացիա՝ երկկողմանի: 

«Արդեն 4 ամիս է, ինչ Մուրացանի զինվորական հոսպիտալում է, բայց ոչ մի բան չեն արել, հիմա էլ որոշել են՝ զրկեն ծառայողական պարտականություններից, բայց պետք է գնա բանակ պահակություն անի, ասել եմ  տենց ոտքերով ոնց գնա, Ձեր խիղճը ոնց կտանի: Ոչ մի բուժում չի ստացել ոչ մի բան չեն արել, ոչ մի բան ...»

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար՝ Արթուր Սուվարյանն ասաց, որ խոսել է զինծառայողի և ծնողի հետ՝ խորհուրդ է տվել՝ ո՞ւմ դիմել. ի՞նչ անել. 

« Խորհուրդ եմ տվել դիմել նախարարություն, ես ինչ կարամ անեմ, ես ով եմ, որ խարնվեմ բանակի գործերին, ինձ իրավունք չեմ վերապահում խարվել նման գործերի մեջ: Մի քանի օր առաջ էլ Արտակի երեխան եկել էր տուն՝ խոսել եմ հետ, ես շատ գիտեմ, ես չեմ կարա բան անեմ, առավել ևես այսօր այնպես է, որ չեն կարող հիվանդին տանել, «չհիվանդին» թողնել...չգիտեմ...»

Զինծաղայողի հայրը՝ Արտակը մեզ հետ զրույցում հերքեց, թե գյուղապետին տեսել է.

«Ով գյուղապետը, նա ինձ չի տեսել, ինձ հետ  չի խոսել, ոչնչով չի օգնել...»

Մենք փորձեցինք կապնվել նաև Մուրացանի զինվորական հոսպիտալի բժշկի հետ, բայց տնօրենի ընդունարանիը աշխատակիցը մեր զանգին ի պատասխան ասաց, այս պահին այստեղ մարդ չկա երեևի վաղը կփորձենք Ձեզ օգնել, չնայած այն հանգամանքին, որ մենք նշել են շտապ է... 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին