Կարևոր իրադարձություններ

Անկախ դատական համակարգի գոյություն. հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը

06 Փետրվար, 2019 12:44
Անկախ դատական համակարգի գոյություն. հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում է նաև ՀՀ կառավարության ծրագիրը: Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշներն են.

Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:

Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝

– Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը,

– մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ՝ բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը,

– ժողովրդավարությունը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ դատական համակարգի գոյությունը, հակակշիռների և փոխզսպումների արդյունավետ մեխանիզմների ներդրումը,

– հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը,

– Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը,

– քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը,

– կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը,

– աղքատության հաղթահարումը՝ աշխատանքի և կրթության միջոցով,

– պետական ծախսերի և գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը,

– ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին