Կարևոր իրադարձություններ

Բնակարանում հայտնաբերել են 65-ամյա քաղաքացու դին

06 Փետրվար, 2019 10:45
Բնակարանում հայտնաբերել են 65-ամյա քաղաքացու դին

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 5-ին, ժամը 18:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնված 1954 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին