Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

05 Փետրվար, 2019 21:18
ԿԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Կրթության և գիտության նախարարությունը  ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ԿԳՆ-ն կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումը կհաստատատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և ստուգել դրանք հրապարակելուց առաջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին