Կարևոր իրադարձություններ

Հանրապետականը կկարողանա՞ 132 մարդ հավաքել դահլիճ լցնելու համար. Ալեն Սիմոնյան

05 Փետրվար, 2019 16:38
Հանրապետականը կկարողանա՞ 132 մարդ հավաքել դահլիճ լցնելու համար. Ալեն Սիմոնյան

Հանրապետական կուսակցությունն էլ կարող է մի օր այստեղ քննարկում անցկացնել. թող դիմեն ԱԺ ղեկավարությանը, դահլիճը կտրամադրվի իրենց. այլ խնդիր է՝ արդյոք կկարողանան իրենք 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Արմեն Աշոտյանի՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության կողմից Ազգային ժողովը կուսակցական գրասենյակ դարձնելու մասին դիտարկմանը։

«Ես համարում եմ, որ նորմալ է, որ որևիցե կուսակցություն դիմի Ազգային ժողովին։ Եվ Ազգային ժողովը պարտավո՛ր է տրամադրել դահլիճը։ Որովհետև էդ դահլիճը չի պատանում մեկ կամ երկու կամ ազգային ժողով անցած կուսակցություններին։ Այդ դահլիճը Հայաստանի հանրապետությանն է»,– ասաց Սիմոնյանը։ Նա հաղորդեց, որ Կառավարության շենքի տակ էլ դահլիճ կա՝ նախկին ԱԺ դահլիճը, որը «նույնպես վարձակալությամբ վերցնում» են։

 

Լրահոս

Դիտել ավելին