Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

05 Փետրվար, 2019 10:13
Հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան

«Սյունյաց երկիր» թերթը տեղեկացնում է, որ փետրվարի լույս 5-ի գիշերը` ժամը 5.20-ի սահմաններում, Կապանում հրկիզվել է խմբագրության «Նիվա» մակնիշի 831 ԼԼ 01 պետհամարանիշի մեքենան: Մեքենան հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը:

«Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով:Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե 2018թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առևանգման փորձին: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է: Դեպքը գուցե և տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի և խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ և բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին