Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    533
    541

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը չի ուզում անմասն մնալ Արցախում նախագահական ընտրություններից. «Ժողովուրդ»

05 Փետրվար, 2019 08:53
Սամվել Բաբայանը չի ուզում անմասն մնալ Արցախում նախագահական ընտրություններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններից չի ցանկանում անմասն մնալ նաեւ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սամվել Բաբայանը Արցախում իր կողմնակիցների միջոցով փորձում է ձեւավորել հանրային կարծիք, թե ինքն է Արցախի նախագահի ամենաճիշտ թեկնածուն: Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում վերջինիս համար:

Սամվել Բաբայանը, անկախ իր կամքից, բախվել է սահամանադրական խոչընդոտի. վերջին 10 տարում նա մշտապես չի բնակվել այնտեղ, այլ գտնվել է ՌԴ-ում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Բաբայանը չի բացառել, որ կարող է առաջիկայում քաղաքական հետաքրքրություն ցուցաբերի: Բայց այժմ, ըստ Բաբայանի, ինքը ներքաղաքական հետաքրքրություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: «Դեռեւս ոչ մի բանի չեմ խառնվելու»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին