Կարևոր իրադարձություններ

«Ռենեսանս» ռեստորանի մոտ ծեծել են «7-րդ հրաշալիք» ռեստորանի տիրոջ տղային

04 Փետրվար, 2019 22:44
«Ռենեսանս» ռեստորանի մոտ ծեծել են «7-րդ հրաշալիք» ռեստորանի տիրոջ տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգել է, որ «գլխի քերծված վերք, փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բժիշկների հերթապահ խումբը Նաիրի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեորգի Թառոյանն է:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտից, որտեղ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Թառոյանը «7-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ տղան է, ով միայնակ չի եղել: 

 

Լրահոս

Դիտել ավելին