Կարևոր իրադարձություններ

Հայաստանում «խոզի գրիպից» ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

04 Փետրվար, 2019 21:54
Հայաստանում «խոզի գրիպից» ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում «խոզի գրիպից» եւս մեկ մահվան դեպք է գրանցվել։ Անցյալ հանգստյան օրերին H1N1 վիրուսի զոհ է դարձել մի կին։ Այս տեղեկատվությունը հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով, Հայաստանում նկատվում է սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացության անկում։ Փետրվարի 4-ի տվյալներով, այս հիվանդությամբ բողոքներով պոլիկլինիկաներ է դիմել 1275 մարդ, հոսպիտալացվել է 781 մարդ, ընդ որում՝ նրանց 92,8 տոկոսը կազմում են երեխաները։

 

Լրահոս

Դիտել ավելին