Կարևոր իրադարձություններ

Զնդո, դու Մանվելի քիլերն ես եղել․ ցուցարարը՝ Արշալույսի գյուղապետին

04 Փետրվար, 2019 20:55
Զնդո, դու Մանվելի քիլերն ես եղել․ ցուցարարը՝ Արշալույսի գյուղապետին

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում։ Դեռ 2018-ի ամռանից սկսված ակցիաններն ընդդեմ գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի որևէ կերպ չեն հանգուցալուծվում։

Այսօր էլ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ուշագրավ հայտարարություն արեց Զարզանդ Գրիգորյանի վերաբերյալ՝ նրան անվանելով «Մանվելի քիլեր» (խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է):

«Հիմա ինքը սաղին կանչում ա, ասում ա՝ մանվելականներ են: Մենք կարանք ասենք, որ դու Մանվելի համար առաջին քիլերն ես եղել, համար առաջին արյունն ու գազ տվողը, եկել ես, էս մարդկանց ասում ես մանվելակա՞ն»,- ասաց ցուցարարը՝ խոսելով գյուղապետի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին