Կարևոր իրադարձություններ

Կոկորդիլոսի ձվի հարցը լուծվել է

04 Փետրվար, 2019 13:32
Կոկորդիլոսի ձվի հարցը լուծվել է

«Կոկորդիլոսը դանդաղ զարգացող կենդանի է, թանկ տեսակ է: Երկար տարիներ պետք է այդ կենդանուն պահել, մինչև հասնի արդյունաբերական մակարդակի: Բնապահպանների հետ ես համաձայն չեմ, որ ասում են դա վերացող տեսակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը` Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մասին խոսելով:

«Մենք դիմել ենք կառավարությանը՝ նախորդ իշխանությունների օրոք, իրենք մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում՝ մենք չհամաձայնեցինք, հետո արդեն մարզպետները փոխվեցին, և մենք հանդիպեցինք Արարատի մարզպետի հետ: Տարածքը լինելու է Դաշտավանում:  Հողը դեռ չենք գնել: Մեզ ոչ մի բան պետությունից հարկավոր չէ, մենք մասնավոր բիզնես ենք: Մենք գնելու ենք 25 հեկտար անմշակ հող, որը 30 տարուց ավել անմշակ վիճակում է գտնվում: Տարածքի կողքին է գտնվում Հրազդան գետը։ Փորձում ենք տարածքը մաքրել և ստեղծել բարենպաստ պայմաններ կոկորդիլոսաբուծության համար»,- ասաց նա:

Խաչատուր Սարգսյանի խոսքով՝ իրենք ՊԵԿ-ի հետ խնդիր չունեն, միայն կոդի հարցն է. 

«Այսինքն, եթե դու ներկրում ես մի բան, ՊԵԿ-ը պետք է ներկայացնի կոդ: Քանի որ սա առաջին դեպքն է, երբ կոկորդիլոս է ներկրվում, հիմա խնդիրն այն է, որ պետք է հստակեցվի՝ դա թռչնի կոդով է լինելու, թե՝ կենդանու։ Եթե ձու ենք ներկրելու՝ ապա թռչունների համար նախատեսված կոդով է լինելու։ Հիմա արդեն հստակեցվել է՝ ներկրելու ենք կոկորդիլոսի ձու:  Մենք դեռ ոչ մի դրամ չենք ներդրել: Ծրագրի արդյունքում կստեղծվի 300-500 աշխատատեղ»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին