Կարևոր իրադարձություններ

Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

03 Փետրվար, 2019 17:25
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 3-ին՝ ժամը 11:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 90 տարեկան)

 

Լրահոս

Դիտել ավելին