Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Թոմ Քաթինան չի հասկանում՝ ինչու՞ է Անկարան մերժում սեփական պատմությունը

03 Փետրվար, 2019 14:50
 Թոմ Քաթինան չի հասկանում՝ ինչու՞ է Անկարան մերժում սեփական պատմությունը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան փորձում է միմյանց կապել բարեգործական նպատակներով նվիրատվություն տվողներին եւ մարդասիրական աշխատանք կատարողներին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Յուրաքանչյուրը կարող է սեփական ներդրումն ունենալ։ Պետք չէ հսկայական գործեր անել, փոխարենն արեք փոքր գործեր մեծ սիրով։ Շատերն ուզում են հսկայական, արմատական փոփոխություններ մտցնել, դա այն չէ, ինչ ի կարիքը մենք ունենք»,- այս մասին նա ասել է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանատանը։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Թոմ Քաթինան նշեց, որ անկեղծորեն չի հասկանում, ինչու է Անկարան մերժում սեփական պատմությունը։

«Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը այդքան համառ, չէ որ այն տեղի է ունեցել վաղ անցյալում, ի վերջո, փակեք այս հարցը։ Առնվազն ճանաչեք այն»,- ասել է նա

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին