Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    538,5
    546,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

02 Փետրվար, 2019 21:14
Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել

Հայաստանի ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Հայաստանում գտնվող, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող Միխայել Բրուդիանին: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի ոստիկանության օպերատիվ տվյալների համաձայն` Վրաստանի քաղաքացի Բրուդիանին ապօրինի ձեռք էր բերել մետանֆիտամին, կոկային եւ սփայս տեսակի թմրամիջոցներ:

Քրեական հետախույզները կասկածյալին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցից բերման են ենթակել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մետանֆիտամին թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածներով 6 փաթեթ, կոկայինին նմանվող սպիտակ փոշենման զանգվածով մեկ փաթեթ, սփայսի նմանվող զանգվածներով 9 փաթեթ եւ 25 սմ երկարությամբ դանակ:

Հայտնաբերվածներն ուղարկվել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական ,դատաքրեագիտական փորձաքննություններ: 37-ամյա Մախաել Բրուդիանին ձերբակալվել է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին