Կարևոր իրադարձություններ

«Բանակում կարող է թեկուզ մի անզգույշ ու անմեղ նկար ճակատագրական լինել»

02 Փետրվար, 2019 11:55
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Բանակում  կարող է թեկուզ մի անզգույշ ու անմեղ նկար ճակատագրական լինել»

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բանակում տեսախցիկով հեռախոսների արգելման մասին:
Անշուշտ սա շատ լավ է, հինալի է: Երբ զինվորների համար ներդրվեց այս մեթոդը, ես բարձրացրեցի նաև սպաների հարցը, որ սպաները ևս պետք է ենթարկվեն այս կարգ ու կանոնին և զորմասի տարածք մուտք գործեն բացառպես ծառայողական հեռախոսներով, որը չի ունենա տեսանկարահանման հնարավորություն: 
Զորամասում առկա գրեթե ամեն ինչ ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիա է՝ սկսած շտաբի տեղակյման վայրից, վերջացրած բարձրաստիճան սպաների աշխատասենյակներում պատերին փակցված քարտեզներից: Այստեղ կարող է թեկուզ մի անզգույշ ու անմեղ նկար ճակատագրական լինել, մարդ նկարվում է բազմոցին նստած , բայց չի նկատում որ նկարվել է կարևոր ինֆո պարունակող առարկայի ֆոնի վրա: Կամ էլ հենց ուղիղ իմաստով, չի բացառվում , որ փաստաթղթերի ու ինֆոյի արտահոսք լինի գումարի դիմաց, որ ինչ որ դավաճաններ ինտերնետային ցանցում ընկնեն թշնամու հատուկ ծառայության աշխատակիցների ցանցը... Մի խոսքով, լավ են արել արգելել են: Իսկ եթե բանակում խնդիր կա, ապա թող լրագրողները դիմեն ՊՆ ստանան համապատասխան թույլտվություն ու զորամասեր այցեր կատարեն, թե չէ ստացվում է, որ «ասում են թե» մակարդակով ցեխ են շպրտում բանակի վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին