Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Փաշինյանը բացատրություն է պահանջել՝ ինչու են նախկիններն իր այցին զուգահեռ մեկնել Գերմանիա. «Հրապարակ»

02 Փետրվար, 2019 08:45
Փաշինյանը բացատրություն է պահանջել՝ ինչու են նախկիններն իր այցին զուգահեռ մեկնել Գերմանիա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) և իր «համաժամանակյա» այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից և Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:

Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որևէ հնարավորություն իրենք չեն ունեցել:

Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ հանրապետականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել Բունդեստագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության, քրեական գործերի մասով, և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին, որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:

Ի դեպ, ՀՀԿ-ականները Գերմանիայից վերադարձել են այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Նրանք նույն հիմնադրամի հրավերով էին մեկնել Գերմանիա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին