Կարևոր իրադարձություններ

Լիբանանի նորակազմ կառավարությունում 2 հայ նախարար կա

01 Փետրվար, 2019 20:44
Լիբանանի նորակազմ կառավարությունում 2 հայ նախարար կա

Լիբանանի կառավարությունը ձևավորվել և հաստատվել է: Նոր գործադիրի կազմում 2 հայ անդամ կա՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և Սոցիալական հարցերի նախարար Ռիշար Գույումջյանը: Այս մասին տեղեկանում ենք Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթից: Վարչապետ Սաադ Հարիրիին, փաստորեն, վերջապես հաջողվել է կառավարություն կազմել: Ազգային միասնականության կառավարությունում 30 անդամ է ներառված: Նշենք, որ գործադիրի կազմի շուրջ բանակցություններն ու խորհրդակցությունները շուրջ 9 ամիս են տևել: Արդյունքում վարչապետ Հարիրիին հաջողվել է քաղաքական գրեթե բոլոր ուժերի օգնությամբ նոր կառավարություն ձևավորել: Սաադ Հարիրին իր գլխավորած կառավարության կազմն արդեն ներկայացրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին: 


 

Լրահոս

Դիտել ավելին