Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը

01 Փետրվար, 2019 19:23
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ավարտեցին իրենց բողոքի ներկայացումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը՝ նշելով, որ ելույթով հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանը:

Պաշտպանները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշումը, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

«Դատախազները իրենց առարկությունները ներկայացրեցին, սակայն դեռ չենք ավարտել աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատականը նիստը հետաձգվել է մինչև փետրվարի 4-ը` ժամը 12:00-ն»,- ասաց Մուրադյանը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին