Կարևոր իրադարձություններ

Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում

01 Փետրվար, 2019 18:52
Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում

Առաջին պացիենտը ստացավ թրոմբոլիտիկ բուժում այսօրվանից սկսված «Գլխուղեղի իշեմիկ սուր կաթվածի բուժման» պետական ծրագրի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ՖԲ էջում, այսօր 12:22-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի կաթվածի նյարդաբանը զանգ է ստացել շտապօգնության բժշկից` սուր կաթվածի դեպքի վերաբերյալ:

Հիվանդը տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:55-ին, դեմքի աջ կեսի և աջ վերջույթների թուլությամբ, թմրածությամբ, խոսքի և տեսողության խանգարումներով: Ախտանշաններն ի հայտ են եկել 3 ժամ անց:

Շտապ գնահատվել է հիվանդի նյարդաբանական դեֆիցիտը, կատարվել են լաբորատոր քննություններ, գլխուղեղի ԿՏ քննություն, ԿՏ անգիոգրաֆիա:

Հիվանդանոց ժամանելուց 35 րոպեի ընթացքում սկսվել է հիվանդի թրոմբոլիտիկ բուժումը: Արդեն 2 ժամվա ընթացքում հիվանդի նյարդաբանական վիճակում գրանցվել է նկատելի դրական տեղաշարժ` դեմքի և վերջույթների թուլության և թմրածության լիարժեք վերականգնում, խոսքի և տեսողության նկատելի լավացում:

Ներկայումս հիվանդի վիճակը կայուն է, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմի հսկողության տակ:

«Փաստացի կանխարգելվեց պացիենտի երկարատև հաշմանդամությունը կամ փրկվեց կյանքը։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում պացիենտին», - նշել է նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին