Կարևոր իրադարձություններ

Հայ բժիշկը հայտնվել է ռուսական բանտում․ ի վերջո ո՞վ է մեղավոր

31 Հունվար, 2019 21:43
Հայ բժիշկը հայտնվել է ռուսական բանտում․ ի վերջո ո՞վ է մեղավոր

Shabat.am-ը մանրամասներ է պարզել ՌԴ-ում հայ բժիշկ Գևորգ Ստեփանյանիկատարած պլաստիկ վիրահատությունից, որից հետո բժիշկը հայտնվել է բանտում:

«Քթի վիրահատություն տարած աղջիկը՝ Կարոլինա Սարգսյանը, ազգությամբ հայ է»,-ասում է բժիշկ Ստեփանյանի ծանոթներց մեկը: «Իմ ունեցած տեղեկություններով՝ վիրահատությունը հաջող է անցել,3 օր հետո հեռացրել են աղջկա քթի տամպոնները և Գևորգը վերադարձել է Հայաստան:Դուրս գրվելուց հետո Կարոլինայի ինքնագիտակցությունը վատացել է, նա չի կարողացել քնել, ինչի համար Կլինիկայի անասթեզիոլոգը նրան նշանակել է «Ֆենազեպամ» տեսակի դեղահաբ:

Արդյունքում աղջկա մոտ առաջացել է ալերգիկ ռեակցիա:Կարոլինան կորցրել է գիտակցությունը և միայն 10 օր հետո նրա գիտակցությունը վերականգնվել է: Գիտակցության գալուց հետո աղջիկը հայտարարել է, որ Գևորգ Ստեփանյանը ոչ մի մեղք չունի կատարվածի մեջ և իր գործը կատարել է ամենայն պատասխանատվությամբ: Մի քանի օր անց աղջիկը փոխել է կարծիքը: Գևորգ Ստեփանյանին կալանավորում են, իսկ կլինիկայի ղեկավարին և անեսթեզիոլոգին նշանակվում է տնային կալանք։

Հարցին` արդյոք կապ հաստատվե՞լ է Կարոլինա Սարգսյանի հետ, մեր զրուցակիցը չցանկացավ պատասխանել։

«Ես չեմ կարող հստակ ասել՝ ով է մեղավոր,դա փորձաքննությունը ցույց կտա,այստեղ ինձ հուզող հարցը հայ ազգի բժշկի՝ ռուսական բանտում հայտնվելն է»,- նշում է բժշկի ընկերն ու հավելեց, որ որոշ խոսակցություններ կան, թե կլինիկայի անեսթեզիոլոգի հետ նախկինում մի քանի անգամ նման միջադեպ եղել է, մահվան ելքով։

Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերին Գևորգ Խորենի Ստեփանյանը Մոսկվայի կլինիկաներից մեկում ոմն Կարոլինային կատարել է քթի պլաստիկ վիրահատություն, որն ավարտվել է բարեհաջող, սակայն հետո առաջացել են խնդիրներ: Բժիշկ Ստեփանյանն այժմ բանտում է:

 

Լրահոս

Դիտել ավելին