Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534,5
    542,5

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ մեքենաների բախման արդյունքում

31 Հունվար, 2019 10:20
Հրդեհ՝ մեքենաների բախման արդյունքում

Հունվարի 30-ին, ժամը 20:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Աղաբաբյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում «Mercedes C240» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes C140» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1980 թ.) ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 21:16-ին: Ամբողջությամբ այրվել են «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:

«Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի ամբողջական պարպվելը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին