Կարևոր իրադարձություններ

12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների զգուշացում է տրվել. փոխնախարար

30 Հունվար, 2019 11:55
12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների զգուշացում է տրվել. փոխնախարար

Այսօր՝ հունվարի 30-ին, Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների  հետ զրույցել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը:

Նա նշել է, ընդերքի շահագործման կաննոնների պահպանման հետ կապված Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինն է զբաղվում, բայց նախարարությունը ուշադիր է այս ոլորտի նկատմամբ:

Նա ընդգծել է, որ ընդերք օգտագործողների հետ կապված պայմանագրային որոշակի խախտումներ լինելու դեպքում  տեղեկացնում են տեսչական մարմնին:

Նրա խոսքով, 2018-ին բազմաթիվ կազմակերպություների զգուշացում են տվել, որոնք հիմնականում կապված են եղել տուրքերի, ապառքների վճարման  հետ, որոնք ընդերք օգտագործողները պարտավոր էին վճարել, բայց չեն վճարել:

«Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել եւ շուրջ 60 ոչ մետաղական: Գործընթացը շարունակական է եւ այն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչական վարույթը կարճվում է»:

 

Լրահոս

Դիտել ավելին