Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանը նշում է բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

28 Հունվար, 2019 10:12
Այսօր Հայաստանը նշում է բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանում նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: 

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:
 

Լրահոս

Դիտել ավելին