Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Սմբատ Գոգյանի 6-ամսյա աշխատանքը գիտական շրջանակները բացասական են գնահատում. «Հրապարակ»

25 Հունվար, 2019 08:34
Սմբատ Գոգյանի 6-ամսյա աշխատանքը գիտական շրջանակները բացասական են գնահատում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

  

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ ասուլիսում ներկայացրել է իրենց 6-ամսյա աշխատանքը, որը գիտական շրջանակները բացասական են գնահատում։

Նա այս ընթացքում վերացրել է մասնագիտական մշտական խորհուրդները, ատենախոսություն պաշտպանողներին իրավունք է տվել, որ իրենք կազմեն փորձագետների եւ խորհուրդների ցանկը, վերանայել է ԲՈԿ-ի կողմից «ընդունելի» համարվող պարբերականների ցանկը՝ կամայականորեն հանելով որոշ անուններ, մի մասի համար էլ սահմանելով «ընդունելի վերապահումով» անհեթեթ ձեւակերպումը։

 

Բայց ամենակարեւորը՝ տարեվերջին պարգեւատրել է ԲՈԿ աշխատակազմին: Ճիշտ է՝ իրեն չի պարգեւատրել, բայց ԱԻՆ-ից ԲՈԿ տեղափոխված եւ գործից գլուխ չհանող իր տեղակալին «180 տոկոսի չափով պարգեւավճար» է տվել, «որովհետեւ նա հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում աշխատանքին»։ Տեղակալը 390 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին