Կարևոր իրադարձություններ

Թաթան արտոնյալ չէ.ՊԵԿ նախագահը՝ երգիչների հարկ վճարելու մասին

24 Հունվար, 2019 13:17
Թաթան արտոնյալ չէ.ՊԵԿ նախագահը՝ երգիչների հարկ վճարելու մասին

«Թաթան համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորին է, բայց եթե կարծում եք, որ ինքն արտոնյալ է հարկեր վճարել կամ չվճարելու համար, ապա նման հայտարարություն չի եղել. ոչ ոք արտոնյալ չէ»: 

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պարզաբանելով մամուլի  հրապարակումները այն մասին, որ հարկային տեսուչները շրջում են ռեստորաններով, ուսումնասիրում են, թե ինչքան եկամուտ են ստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները, բայց ասել են. «Թաթային ձեռք չտաք, Թաթան մերն է»::

«Ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են մեր աշխատակիցները, այդ թվում նաև այցելում եմ ռեստորանային համալիրներ և հորդորում են, որ եթե լինում են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձևակերպեն այդ անձանց աշխատանքը: Դրանք հորդորի տեսքով են լինում: Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի: Բայց, շոու-բիզնեսից էլ ենք նման ազդակներ ստանում, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի:

Կարծում եմ, պետք է քննարկումներ ունենանք եւ իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ պետք է իրականացնեին դեռեւս տարիներ առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մինչեւ մարտի 15-ն է. «Մարդիկ դեռ ունեն ժամկետ»։

ՊԵԿ նախագահը չցանկացավ նշել այն երգիչ-երգչուհիների անունները, ովքեր չեն ցանկանում իրենց հետ համագործակցել։

 

Լրահոս

Դիտել ավելին