Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

24 Հունվար, 2019 10:30
 Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա:

Ինչպես հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կայցելի ԵՏՀ գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նախագահի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ:

Ըստ Rusarminfo-ի՝  ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում  Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելուց հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին