Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ուժեղացվել է հսկողությունը կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոնների և գործողությունների նկատմամբ

23 Հունվար, 2019 13:06
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ուժեղացվել է հսկողությունը կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոնների և գործողությունների նկատմամբ

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները և օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որևէ դրսևորման դեպքերում անհապաղ զեկուցել:

Միաժամանակ հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված գործառույթների շրջանակում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը և այնպիսի գործողությունները (հովանավորչություն, միջնորդություն, աջակցություն և այլն), որոնք կարող են վարկաբեկել հարկային և մաքսային ծառայությունը, հարկային և մաքսային ծառայողների կոչումն ու համբավը:

Կոմիտեն խնդրում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում, անմիջապես ահազանգել ՊԵԿ թեժ գիծ՝ 060-544-444 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին