Կարևոր իրադարձություններ

Նախկին ՀՀԿ-ականը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. «Հրապարակ»

23 Հունվար, 2019 09:40
Նախկին ՀՀԿ-ականը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գեւորգ Մուրադյանի ընտրությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ նախապես շրջանառվում էր նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, այլեւ այն, որ նորընտիր նախագահը հին «պլեադայից» է՝ եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը կրթության գծով։

«Քանի որ վարչապետի ու ՀՅԴ-ի «նեպրիյազնը» գաղտնիք չէր, Կարեն Կարապետյանը սիրում էր ասել` Լեւոն Մկրտչյանն ինձ մոտ նախարար է աշխատում, եւ փորձում էր իր խորհրդականին պատրաստել նախարարի պաշտոնին»,- պատմեց կառավարության հնաբնակներից մեկը: Գեւորգ Մուրադյանը 2017-ի ԱԺ ընտրություններում եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի 48-րդ համարը, ինչպես նաեւ` ՀՀԿ խորհրդի անդամ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին