Կարևոր իրադարձություններ

Իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետը պարգևատրել է ինքն իրեն. փոխմարզպետ

22 Հունվար, 2019 13:15
Իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետը պարգևատրել է ինքն իրեն. փոխմարզպետ

ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը՝ այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգեւատրելը.

«Ի պատասխան ՀՀ ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարության այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգեւատրելու գործառույթի իրականացումը, հայտնում եմ, որ իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 2010-2011թթ-ին պարգեւատրել է ինքն իրեն (գրավոր հարցման դեպքում կարող ենք ներկայացնել հիմնավոր փաստաթղթեր)»,-գրել է Տոնոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին