Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. ԵՊՀ ռեկտոր

22 Հունվար, 2019 11:44
Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. ԵՊՀ ռեկտոր

Այսօր՝ հունվարի 22-ին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե խորհրդի նախորդ անդամները պասիվ են եղել։  «Իրենց ուժերի ներածին չափով աշխատել են։ Գնահատականներ տալու ժամանակ չէ, աշխատելու ժամանակ է»,–ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը լավ է գնահատեց նախորդ խորհրդի աշխատանքները և հավելեց՝ հոգեբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. «Ես դժգոհ չեմ եղել խորհրդի նախորդ կազմից»,–ասաց Արամ Սիմոնյանը։

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, պնդեց, որ ինքը չէր կարող խոչընդոտել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարմանը կամ նրանց գործունեությանը. «Ինչպե՞ս կարող էի խոչընդոտել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարմանը կամ նրանց գործունեությանը, եթե ես պարտավոր եմ կատարել իրենց որոշումները»։ 

Արամ Սիմոնյանը հուսով է, որ հոգաբարձուների խորհրդի նոր անդամները համալսարանը կտանեն զարգացման ուղով:  

 

Լրահոս

Դիտել ավելին