Կարևոր իրադարձություններ

Կասկածելի է մարզպետների պարգևատրման հիմքը. Գևորգ Պետրոսյան

21 Հունվար, 2019 12:03
Կասկածելի է մարզպետների պարգևատրման հիմքը. Գևորգ Պետրոսյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան անդրադարձավ հարցին, թե ԲՀԿ-ն՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, ինչպես է վերաբերում նրան, որ 6-7 ամիս աշխատած մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են:
Իր խոսքում նա նշեց, որ ԱԺ-ն առաջին իսկ շփման առումով չունի այնպիսի իրավազորություն` քննարկել կոնկրետ մարզպետի պարգևատրման հարցը: Այդպիսի աշխատանքների համար կան Հաշվեքննիչ պալատ, պետական վերահսկողական ծառայություն, և եթե դրանք մարզպետների քայլը որպես խախտում կարձանագրեն, ԲՀԿ-ն երբեք չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալուց:

«Ինչքան էլ հասարակության զայրույթը հարուցեն, քանի դեռ իրավական մարմինների կողմից չի գրանցվել խախտում, պետք չի ավելորդ շտապողականություն դրսևորել և գնահատել յուրացում վատնում»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանն իր անձնական կարծիքը հայտնեց պարգևատրումների վերաբերյալ, շեշտելով, որ պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսդրության արդյունքում կատարվում են տարեկան գործունեության արդյունքների հիման վրա: «Բայց քանի դեռ նրանք տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմքը»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին