Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484,5
    488

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,44
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

17 Հունվար, 2019 16:57
Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատավճիռը։ Նշենք, որ գործով ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործը՝ կարճվել։

Հիշեցնենք, որ  համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Նա  մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։

Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին  Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին