Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը գնել է հայ զինվորների կյանքեր խլած սարքը

17 Հունվար, 2019 14:05
Ադրբեջանը գնել է հայ զինվորների կյանքեր  խլած սարքը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանիպման կուլիսներում մտահոգիչ իրողություններում են տեղի ունենում։

Այս  մասին Shabat.am  լրատվականի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը.

«Վերջերս Ադրբեջանի  կողմից  իսրայելական արտադրության  40 դրոն-կամիկաձեներ են   ձեռք բերվել։  Սրանք չափազանց վտանգավոր են․ ապրիլյան մարտերի ժամանակ այս սարքերը   կիրառվել են՝  խլելով  զինվորների կյանքեր»։

Ապրիլյան պատերազմից հետո շրջանառվում էր այն վարկածը , որ անօդաչու-ինքնասպան սարքը   առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների ընթացքում։

Քաղաքագետը  ուշադրություն է հրավիրում հայկական  կողմի լռությանը.

«Կարծում եմ  քննարկման լայն  առարկա  է, որին պետք է հանրությունը արձագանքի։ Սակայն, ուշադրության չի արժանացել»։

 

Լրահոս

Դիտել ավելին