Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սկսված ստուգումներն այս պահին կասեցված են»

16 Հունվար, 2019 19:31
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սկսված ստուգումներն այս պահին կասեցված են»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ստուգումները շարունակվում են, որոնք ընթացիկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշգրտության համար են արվում,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որտեղ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրել էր առանձնապես խոշոր չափով հարկերից խուսափելու մեջ։

ՊԵԿ հայտարարության մեջ նշված էր, որ հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017թթ. ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները։

«Մենք արդեն մամուլի հաղորդագրություն ենք տվել, որ այնտեղ արդեն կա որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն։ Ընթացիկ գործընթացը շարունակվում է, խորհուրդ կտայի գազի սակագնի փոփոխության կամ այդպիսի ակնկալիքները որևէ կերպ մեր ընթացիկ գործողությունների հետ չկապել։ Որովհետև առաջին անգամ չէ, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացնում է, ուղղակի գազալցակայանների այդ գործողությունների համատեքստում թեման մի փոքր ավելի հանրային հնչողություն ստացավ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Անանյանը։

Նա հայտնեց,  որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում սկսված ստուգումները որոշակի ճշգրտող տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով այս պահին կասեցված են։

 

Լրահոս

Դիտել ավելին