Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Ռաֆայել Ջրբաշյանի վերջին հրաժեշտի օրն ու վայրը

16 Հունվար, 2019 19:16
Հայտնի է Ռաֆայել Ջրբաշյանի վերջին հրաժեշտի օրն ու վայրը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Ռաֆայել Ջրբաշյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հունվարի 17-ին, ժամը` 18:00-20:00:

Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից, հունվարի 18-ին՝ ժամը 11:00-13:00:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Ավելի վաղ հայտնել էինք,  որ 2019 թ. հունվարի 16-ին, 95 տարեկան հասակում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, մանկավարժ, պրոֆեսոր, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին