Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր

16 Հունվար, 2019 17:57
Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Ավինյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝
Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»,-նշված է հրամանագրի մեջ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մհեր Գրիգորյանը նշնակավել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը վերանշնակավել էր վարչապետի պաշտոնում, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը: Նախատեսվում է նաև Կառավարության կառուցվածքային փոփոխություններով վերացնել այդ պաշտոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին