Կարևոր իրադարձություններ

Փոստանջյանը միջնորդել է Արմեն Բիլյանին ստորագրությամբ ազատ արձակել

16 Հունվար, 2019 15:14
Փոստանջյանը միջնորդել է Արմեն Բիլյանին ստորագրությամբ ազատ արձակել

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստին այսօր Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդեց, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանի խափանման միջոց կալանքը փոխվի ստորագրությամբ:

Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանն իր դիրքորոշումն հայտնեց Բիլյանի ազատ արձակման վերաբերյալ՝ հայտարարելով, որ նա հանցանք չի գործել.

«Արմեն Բիլյանը այս ազգին պիտանի մարդ է: Նա հանցագործ անցյալ չի ունեցել, նա հայազգի մասին մտահոգ քաղաքացի կատարել է իր սրբազան պարտքը»:

Հարկ է նշել, որ  Պավել Մանուկյանը ազատ արձակվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հետ Արմեն Բիլյանը կապ չունի, նա չի եղել ոստիկանին կրակողը: Արմեն Բիլյանն իր հերթին վստահեցրեց, որ ինքը պատասխանատվությունից չի խուսափի.
«Արմեն Բիլյանը փախնող և հայրենիքը լքող տղա չի»:

Տուժողի իրավահաջորդները, սակայն այս միջնորդությանը դեմ էին: Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանն հայտնել է. «Ազգի համար գնացող մեկը բանկոմա՞տ է թալանում: Հանուն հայրենիքի մարդը չի գնում մանր գողության: Ինձ հետաքրքիր չի` վնասվածքը եղել է իր կողմից, թե մեկ ուրիշի: Գագիկ Մկրտչյանը վիրավոր է եղել, 27 օր ապրել է, որից 12 օրը գիտակցության մեջ է եղել: Ես խոսել եմ Գագիկի հետ, նա ասել է` ինչպես է վնասվածք ստացել: Առարկում եմ միջնորդության դեմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին