Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նպատակ է հետապնդել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան մուտքը արգելելը

16 Հունվար, 2019 13:47
Ի՞նչ նպատակ է հետապնդել   ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների՝ Ադրբեջան  մուտքը արգելելը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն գրություն է հղել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատուն, որում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի օդանավակայաններում էթնիկ պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների՝ այդ թվում հայերի  նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ:

 Shabat․am  լրականի հետ զրույցում  քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշեց, որ   Ադրբեջանի նման գործելաոճը  մի քանի նպատակ ունի․

 

 «Ադրբեջանի իշխանությունների կողմից հետևողական աշխատանք է  տարվում այս ուղղությամբ։ Նման գործողություններն  արվում են  Ադրբեջանի ներքին լսարանի սպառման համար։   Դրանք  առաջնահերթորեն ուղղված են  հայերի դեմ՝ անկախ այն հանգամանքից , թե որ երկրի քաղաքացիներ են »։

Մեր այն հարցին, թե միջազգային հարթակում Ադրբեջանի այս քաղաքականությունը  ի՞նչ   տպավորություն է ստեղծել, նա պատասխանեց․

 

  «Ադրբեջանը արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում   դեռևս կշարունակի նմանատիպ քայլերը։ Այս գործելաոճը ուղղված է  նաև այլ պետություններին, որ նրանք հասկանան՝ ինչ կարևոր խնդիր է  մարդկանց ազգությունը  Ադրբեջանի իշխանությունների համար»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին