Կարևոր իրադարձություններ

2019 թվականի համար սահմանվեց տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններ

15 Հունվար, 2019 12:32
2019 թվականի համար սահմանվեց տեղական տուրքի դրույքաչափերի նվազեցման արտոնություններ

Այսօր՝ հունվարի 15-ին, հրավիրված Երեւանի ավագանու արտահերթ նիստիում  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը ասաց՝ Երեւանի ավագանու  որոշման նախագծով առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություններ:

Որոշման Նախագծով սահմանվում է Երեւան վարչական տարածում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազային վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափերը նվազեցնելով 58.34 տոկոսի չափով։ Առեւտրի օբյեկտների ժամը 24.00–ից հետո աշխատելու թույլտվության համար դրույքաչափը նվազեցնելով 72.92 տոկոսի չափով, հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտների աշխատանքի համար ժամը 24.00–ից հետո թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը՝ 70 տոկոսի չափով։

Նախագծով սահմանվել է նաեւ արտոնություններ այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։

Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 56 անդամ։

 

Լրահոս

Դիտել ավելին