Կարևոր իրադարձություններ

Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի գործով ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը

14 Հունվար, 2019 18:45
Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի գործով ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ դատավոր Արթուր Մկրտչյանի կապերն այնքան չեն, որ դա ազդի իր անաչառության վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին։

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և իմ, կամ իր ընտանիքի և իմ միջև առկա որոշակի կապը, այդ թվում նաև նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավականին երկար ընկերական շփում եմ ունեցել, որոշ ժամանակ համադասարանցիներ, ընկերներ ենք եղել, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, միասին դաշնամուրի ենք գնացել։

Միաժամանակ նախագահող դատավորը շատ ջերմ հարաբերություններ ունի իմ կնոջ քեռու հետ, որի ընտանիքի հետ նույնպես ունենք շատ մոտիկ ընկերական հարաբերություններ, բացի դրանից նախագահող ընտանիքի ծխխնմամիները էլի մեր հարազատներն են և սրա հետ կլապված կա անաչառության որոշակի էլեմենտ։

Կասկածի տակ չդնելով օբյեկտիվ անկախության էլեմենտը՝ այդ թվում հաշվի առնելով, որ գրավի հարցը պետք է քննի դատարանը և բացասական հետևանքներ են առաջանում , եթե գրավը կիրառվեր, կալանքը չերկարացվեր, քննարկամն առիթ էր դառնալու և Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում էր, դրա համար ներկայացվել է այդ աստերը և խնդրում ենք դատարանին հայտնել ինքնաբացարկ»,- ասել է Օրբելյանը՝ նշելով, որ նախորդ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը ավելի հեռավոր կապերի պատճառով էր։

 

Լրահոս

Դիտել ավելին