Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարությունն արել էր հնարավորը Արամի 23-ի համար. Լիլիթ Մակունց

14 Հունվար, 2019 17:55
Մշակույթի նախարարությունն արել էր հնարավորը Արամի 23-ի համար. Լիլիթ Մակունց

Արամի 23 շենքի հետ կապված Մշակույթի նախարարությունը 6 ամիս քրտնաջան աշխատել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

«Կատարվել եւ իրականացվել են այն գործառույթները, որոնք եղել են նախարարության լիազորությունների շրջանակում եւ դեռ ավելին:  Խտրական վերաբերմունք չենք ցուցաբերել այդ առումով: Փլուզման օրն անմիջապես գնացել եմ այնտեղ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մշակույթի նախարար չեմ:

Բայց մեղավոր ենք բոլորս եւ այն կառույցները, որոնք ներգրավված են այստեղ: Այս պահին խոսակցությունը պետք է լինի ոչ թե մեղադրանքների տիրույթում, այլ հնարավորինս ամեն ինչ անել շենքը պահպանելու համար»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին