Կարևոր իրադարձություններ

Իոսիֆ Աղաջանովի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

14 Հունվար, 2019 16:05
Իոսիֆ Աղաջանովի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

19-ամյա Իոսիֆ Աղաջանովի աջակիցներն այսօր՝ հունվարի 14-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման: Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, կառավարություն նամակ փոխանցեց:

«Նամակով խնդրում ենք, որ վարչապետը մեզ ընդունի, լսի և այս հարցը հնարավորին շուտ, ադեկվատ լուծումը ստանա: Մեր նպատակը, որ հստակ վերաբերմունք լինի մարդասպանի նկատմամբ նաև կառավարության կողմից: Այսօրվա պահանջն է մեզ ընդունել, բայց հիմնական պահանջը, որ այդ դաժան մարդասպանը, հրեշը չպետք է ներում ստանա»,- ասաց  Միխայիլ Աղաջանովը:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:  2003-ին մահապատիժը ՀՀ-ում վերացվել է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 

 

Լրահոս

Դիտել ավելին