Կարևոր իրադարձություններ

ԿԳՆ-ն դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ է հայտարարել

14 Հունվար, 2019 15:47
ԿԳՆ-ն դպրոցականների և երիտասարդների շրջանում կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ է հայտարարել

Փետրվարին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբեռանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, [email protected] էլփոստին:

Թեման պետք է կապ ունենա կիբեռանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբեռհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։

Տեսանյութի տևողությունը պետք է լինի 1-5 րոպե, լեզուն՝ հայերեն, մասնակիցների առավելագույն տարիքը 25-ն է: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում ևՖեյսբուքյան էջում:

Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

 

Լրահոս

Դիտել ավելին